Մայրն ու աղջիկները

Մի օր մայրն ասաց իր երկու աղջիկներին. << գնացեք սունկ հավաքելու>> : Աղջիկները ճամփա ընկան: Առաջին աղջիկն ասաց, որ պետք է այս կողմ գնանք, իսկ մյուս աղջիկն ասաց, որ պետք է այս կողմ գնանք:՛ Նրանք կռվում էին և առաջին աղջիկը գնաց ձախ ճանապարհով, իսկ եկրորդ աղջիկը գնաց աջ ճանապարհով: Առաջին աղջկան մոտեցավ մի գայլ: Աղջիկը վազում էր, որ գայլը նրան չմոտենա և վերջապես աղջիկը գտավ մի տեղ, որ գայլը նրան չէր տեսնի: Գայլը տեսավ, որ աղջիկը այնտեղ չէ, ետ գնաց: Աղջիկը դուրս եկավ այդ վայրից և ուզում էր գտնել իր քույրիկին: Երկար փնտրելուց հետո նա գտավ իր քույրիկին և նրանք երկուսով գնացին տուն: Նրանք պատմեցին իրենց մայրիկին թե ինչ էր կատարվել անտառում և թե որքան էին վախեցել նրանք: Մայրիկը նրանց ամուր գրկեց և ասաց. փառք Աստծո, որ ձեզ ոչինչ չի պատահել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *